Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մազ էր մնացել, որ Նոր Հայաստանի նախիրը զրկվեր իր ժողվարչապետից

Մազ էր մնացել, որ Նոր Հայաստանի նախիրը զրկվեր իր ժողվարչապետից
26.08.2024 | 08:20

Բայց, ինչպես ասում են, Աստված կա. մահափորձը չստացվեց, ռումբն իրականում խնձոր էր, նախիրը փրկվեց, քանզի իր ժողվարչապետի գլխից խնձորը հեռու անցավ:

Այս պատմության մեջ զզվանք ու նողկանք է առաջացնում ուժային կառույցների պահվածքը: Հատուկ ռազմական օպերացիա են իրականացրել սրանք՝ ոճրագործին հայտնաբերելու համար, դա էլ քիչ է՝ ձերբակալել են:

Ըստ ամենայնի, կկալանավորեն, քանզի ՀՀ դատական համակարգը, ըստ ժողվարչապետի, բացարձակ անկախ է, անգամ Պուտինին կձերբակալի, և, ըստ այդմ, միանշանակ կալանքի տակ կպահի 71-ամյա ղարաբաղցուն, որը Հայաստան էր տեղափոխվել փաշինյան նիկոլի հրավերով:

Սույն մարդանման կենդանիներին ուղղակի հիշեցնենք, որ ՀՀ-ում կա 3 միլիոն վարչապետ, այդ ինչո՞վ էր փաշինյան նիկոլը մյուսներից լավ, որ իր վրա նետած խնձորը տիեզերական շուխուռ առաջացրեց:

Ինչևէ, անասելի տհաճ է, զզվելի, սրտխառնոց է առաջացնում այն աստիճանի, որ ուզում ես ուրախանալ սույն տավարի նախրի բոլոր «հաջողություններով»՝ փաշինյան նիկոլի արձանագրած, հատկապես՝ «փախստականային» ու տարածքային:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ